Այսօր Երեւանի կենտրոնում կատարվել է մոմավառության արարողությունը՝ ի հիշատակ արցախյան այս պատերազմում նահատակվածների:
Այն սկսվել էր Ազատության հրապարակում, արարողության մասնակիցները լուռ երթով անցել էին Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով եւ քաղաքի կենտրոնի մի քանի այլ փողոցներով: Վերջնակետը Մատենադարանի դիմացի հատվածն էր:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։