01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Կյանքիս նպատակն է գտնել 1 միլիոն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Ավետիքյանը գրել է, որ դիմում է որպես մեկը, ով ուզում է լացել, գոռալ, բայց չի անում, քանի որ դա չի կերակրի ոչ մի զոհված հերոսի ընտանիքին։ «Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական 25․ 000 դրամ ($50) փոխանցելս հաստատ կկերակրի էլ, դպրոց էլ կուղարկի, տուն է կտաքացնի: Ամսական առնվազն 25․000 դրամ փոխանցելու եմ այնքան ժամանակ, որքան կան որբացած մանուկներ ու հաշմանդամ հերոսներ»,- գրել է Ավետիքյանը և հավելել, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է: