կարևոր
1115 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-14 20:51

«Շիրակ»-«Արարատ» ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

«Շիրակ»-«Արարատ» ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Երևանի «Արարատ»-ի և Գյումրու «Շիրակ»-ի ընկերական խաղում հաղթող չեղավ:

Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում թիմերը փոխանակվեցին գնդակներով: «Շիրակ»-ից գոլը խփեց Լյովա Մրյանը, իսկ «Արարատ»-ից` Իգոր Ստամոևիչը: «Շիրակ»-«Արարատ»` 1:1:

Այժմ ազգային ընտրանիների խաղերով պայմանավորված Պրեմիեր լիգայում դադար է: Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լոռի»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Ալաշկերտ»-ը և «Նոա»-ն: «Ուրարտու»-ն 4-րդն է: