07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Այսօր առավոտյան ԱԱԾ-ի աշխատակիցներն խուզարկել են Ոստիկանության գնդապետ, Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանի բնակարանը և նրան բերման ենթարկել:
Այս մասին քիչ առաջ Analitik.am-ի հետ զրույցում հայտնել է կինը՝ Լուսինե Հովսեփյանը: Տիկին Հովսեփյանը նաև ասաց, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ են տարել երեխայի համակարգիչն, ինչպես նաև որսորդական հրացանը, որը եղել է առանց փամփուշտների:
«Առավոտյան նախաճաշում էինք, երբ զանգը տվեցին ու մուտք գործեցին մեր բնակարան: Ասացին, որ պետք է խուզարկեն տունը: Ամուսինս պահանջեց, որ ասեն, թե ինչի համար են ուզում խուզարկել, ասացին՝ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ինչ-որ ձայնագրություններ: Ավտոտնակը, տունը և նկուղն ամբողջությամբ խուզարկեցին»,-ասաց Շիրինյանի կինը: