կարևոր
1713 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-14 19:35

Մատենադարանի մոտ կմատուցվի հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախում զոհված հերոսների

Մատենադարանի մոտ կմատուցվի հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախում զոհված հերոսների

Արցախում զոհված հերոսների հիշատակին նվիրված մոմավառության մասնակիցներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Մատենադարան: Լռության և խոնարհումի ոգեկոչման արարողությունը կեզրափակվի Մատենադարանի մոտ, ուր կմատուցվի հոգեհանգստի կարգ:

Ավելի վաղ, Ազատության հրապարակում անցկացվել էր մոմավառություն` ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում զոհված հերոսների: Մոմավառությունը նախաձեռնել են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունները: