կարևոր
2004 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-14 13:30

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավվել Արցախում մշակութային արժեքները պահպանելու համար

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավվել Արցախում մշակութային արժեքները պահպանելու համար

Ղարաբաղում մշակութային արժեքները պահպանելու համար կարող են ներգրավվել մասնագետներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության յատուկ առաքելություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:

«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմամբ, այդքան էլ հեշտ չի լինի», - ասել է Միտրոֆանովան։

Նրա խոսքով՝ «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:

«Միևնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, կարող են ներգրավվել Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) առաջարկած փորձագետները», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարության դեսպանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի կազմակերպությունների՝ առաջին հերթին UNESCO հետ միասին կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատելու, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային, կրոնական վայրերի վերակենդանացման և դրանց անվտանգ և հարգալից գործունեությունն ապահովելու գործում։