կարևոր
2413 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-14 11:52

Առնվազն վերջին շաբաթվա ընթացքում վարչապետը ակնհայտորեն չի կատարում, կամ լիարժեքորեն չի կատարում իր պարտականությունները․ Բորիս Նավասարդյան

Առնվազն վերջին շաբաթվա ընթացքում վարչապետը ակնհայտորեն չի կատարում, կամ լիարժեքորեն չի կատարում իր պարտականությունները․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի իմքայլական պատգամավորներ, հասկացանք` այդքան հավատարիմ եք ձեր առաջնորդին, որ խուսափում էիք ընդիմանալ իրեն, երբ նույնիսկ ձեզ համար ակնհայտ սխալ որոշումներ էին կայացվում եւ ձախողվում կարեւոր ծրագրերը, նախաձեռնությունները: Բայց հիմա այլ իրավիճակ է, եւ առնվազն վերջին շաբաթվա ընթացքում վարչապետը ակնհայտորեն չի կատարում, կամ լիարժեքորեն չի կատարում իր պարտականությունները: Դա անթույլատրելի է այս ճակատագրական պահին: Կամ պարտադրեք, որ վերադառնա իր պարտականություններին եւ հանրության դատին հենց հիմա ներկայացնի իրավիճակին համարժեք կառավարության հրատապ քայլերը, կամ, որպես առաջնային մանդատով օժտված պաշտոնյաներ, վերցրեք այդ առաքելությունը ձեր վրա, կամ էլ, եթե դրան էլ պատրաստ չեք, հանձնեք ղեկը նրանց, ով պատրաստ է: Պետությունը էլ ոչ մի վայրկյան չպիտի նման անկառավարելի վիճակում մնա»: