11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Նախորդող օրերին Ռուսաստանից Հայաստան ուղևորվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան են ուղարկվել ավելի քան 20 ծանր մեքենաներ կցորդներով և ավելի քան 170 խաղաղապահ:
Խաղաղապահ խնդիրների իրականացման և հակամարտության գոտում իրավիճակի մոնիտորինգի գործողությունների համակարգումն իրականացվում է շուրջօրյա ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի կողմից:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: