կարևոր
1551 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-14 10:35

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Կյանքի 85-րդ տարում մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մահը վրա է հասել գիշերը։ 

Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։