Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 13-ին, ժամը 00։25-ին ահազանգ է ստացել, որ Կայք գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Wolksvagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Զ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ Արտակ Հ․-ն (ծնված 1982 թ.) և Գոռ Ե.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ Գոռ Ե․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևոր՝ Արտակ Հ․-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: