կարևոր
996 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-13 23:17

Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով. Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ կան պատկերացումներ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո կայանալիք բանակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի,  օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Մենք խոսում  ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ դա նաև Թուրքիայի՞ն է վերաբերում՝ սահմանների  վերաբացումը, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ: Որովհետև Թուրքիան այս համաձայնության մաս չէ: Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ, և, եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի Հայաստանի համար, եթե, ի վերջո, երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ: Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել»,- մանրամասնեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին քանի որ պատերազմի դադարեցման հայտարարության մեջ դրանք նշված էին, նախնական համաձայնություն կա՞ այդ առումով՝ վարչապետն ասաց. «Նախնական ոչ թե համաձայնություն, այլ ըմբռնում: Եթե դա ձևակերպված է, ուրեմն կա ըմբռնում: Բայց դա հասկանալիորեն բանակցությունների հարց է և բանակցությունների թեմա է, որոնք պետք է տեղի ունենան»,- ասաց Փաշինյանը: