կարևոր
1930 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-13 22:13

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ Ռուբեն Մելիքյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Արժանապատիվ հայ լինելու համար ազատությունից զրկված Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը ձերբակալվել էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով։