կարևոր
967 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-13 22:04

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 53 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 53 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 53 մլն 416 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 304 հազարից: Ապաքինվել է ավելի քան 37 միլիոն 380 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 10 մլն 889 հազար 277 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 248 հազար 696 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 8 մլն 761 հազար 499-ի, մահերինը՝ 129 հազար 100-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 787 հազար 766 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 164 հազար 514 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 880 հազար 511 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 32 հազար 443 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ կա կորոնավիրուսի 1 մլն 898 հազար 710 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 42 հազար 960 մարդ:

Վարակվածների թվով տասնյակում են Իսպանիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Կոլումբիան, Մեքսիկան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 738 հազար 322 վարակվածության ընդհանուր, 40 հազար 582 մահվան դեպքով: Թուրքիան 26-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 407 հազար 939 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 11 հազար 326 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 73 հազար 154-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 636 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 218 երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա):