կարևոր
9817 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-13 21:50

Իրանի տարածք գրոհայինների ներթափանցումը կանխելու ընթացքում երեք սահմանապահ է զոհվել

Իրանի տարածք գրոհայինների ներթափանցումը կանխելու ընթացքում երեք սահմանապահ է զոհվել

Իրանի երեք սահմանապահ զոհվել է երկրի հյուսիս-արեւմտյան մասում ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի իշխանությունների աղբյուրներին:

Նշվում է, որ նրանք թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը օգտագործել է Սիրիայից բերված հազարավոր վարձկան-ահաբեկիչների: Այս փաստը հաստատել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ուժային կառույցները, այլ նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի իշխանությունները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: