կարևոր
8468 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-13 21:38

Բերման է ենթարկվել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատարը, ով սեպտեմբերի 28-ից մարտնչել է ամենավտանգավոր դիրքերում․ Միհրան Պողոսյան

Բերման է ենթարկվել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Քիչ առաջ իրավապահների կողմից բերման ենթարկվեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը, ով սեպտեմբերի 28-ից գտնվել է առաջնագծում և մարտնչել ամենավտանգավոր դիրքերում...

Հետևություններն ու որակումները թողնում եմ ձեզ..․»,-գրել է նա։