կարևոր
1330 դիտում, 7 ամիս առաջ - 2020-11-13 19:55

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման կարեւոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար»: