կարևոր
1058 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-13 19:22

Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. Վարդան Ոսկանյան

Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. Վարդան Ոսկանյան

Հիմա ձեզ բոլորից փորձում են համոզել, որ այդ պայմանագրով դուք ստանալու եք ապագա, մինչդեռ մենք այդ փաստաթղթով ստանալու ենք պատերազմ ապագայում, այլ ոչ թե ապագա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պատերազմը թաքնված է այդ դավաճանական պայմանագրի կետերի տակ: Նախիջեւանից դեպի այսպես կոչված Ադրբեջան ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը, որովհետեւ այդ ճանապարհը կտրելու է մեր հայրենիքի պորտալարը, կենսական օղակներից մեկը, սահմանը Իրանի հետ: Այդտեղով անցնելու են թուրքերը: Որեւէ մեկը ձեզնից պատրա՞ստ է նստել այն գնացքը, որն անցնելու է Ջուղայում Նախիջեւանի տարածքում մեր նախնիների քարուքանդ եղած գերեզմանների կողքով: Ոչ եւ ոչ:

Հետեւաբար, այս փաստաթղթի ստորագրողը չպետք է ապագա ունենա մեր երկրում:

Այդ ստորագրությամբ մեզ պարտադրում են խայտառակ պարտություն: Որեւէ մեկը ձեզնից պատրա՞ստ է այս պողոտայում նստել թուրքական նստարանին»,-հայտարարեց նա:

Վարդան Ոսկանյանը ասաց նաեւ թե ինչ են իրենք առաջարկում. «Իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում՝ առաջարկում ենք փոխել այն մարդուն, որն իր տգիտությամբ, գավառամտությամբ, իր ստի ու կեղծիքի միջոցով, որով կառավարեց բոլորիդ այս 44 օրերին, բերել հասցրել է այս օրվան:

Մեր նպատակը իշխանությունը չէ, ունենք մեկ նպատակը մեկն է՝ ստանալ հնարավոր առավելագույնը այս խայտառակ պայմանագրի պայմաններում: Դա հնարավոր է, հեռուստատեսությամբ կբացատրեմ, թե ինչպես»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին բացականչել. ««Նիկոլ հեռացիր», «Նիկոլ դավաճան»: