կարևոր
1809 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-13 17:06

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին

Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ: