Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել եմ ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,- գրել է Սամսոնյանը և հորդորել ֆեյսբուքի օգտատերերին՝ զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։