կարևոր
1064 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-13 12:16

Ավստրալիան պատմել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Ավստրալիան պատմել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Կորոնավիրուսի դեմ ավստրալական պատվաստանյութը, արտադրվելով Քվինսլենդի համալսարանի բազայի վրա, կարող է զանգվածային օգտագործման համար հասանելի լինել մինչեւ 2021 թվականի հուլիսը: Այդ մասին հաղորդել է 9 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթին:

Խոսքը V451 պատվաստանյութի մասին է, որը մշակվում է Քվինսլենդի համալսարանի կողմից՝ ավստրալական CSL Limited ընկերության հետ համատեղ: Ավստրալիայի իշխանություններն արդեն համաձայնագիր են կնքել այդ պատվաստանյութի 51 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ:

Հանթի խոսքով՝ պատվաստանյութի մշակումն ընթանում է գրաֆիկի գերազանցմամբ, եւ կլինիկական փորձարկումների առաջին փուլը ցույց է տվել, որ այն անվտանգ է:

«Նախնական տվյալները շատ հստակ են, պատվաստանյութը (Քվինսլենդի համալսարանի կողմից արտադրվող) ապացուցում է իր անվտանգությունը կլինիկական փորձարկումների առաջին փուլի ընթացքում, ինչպես նաեւ այն առաջացնում է հակամարմինների դրական պատասխան: Դա նշանակում է, որ այն խնդիր է կատարում»,-ասել է Հանթը:

Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները Novavax դեղագործական ընկերության եւ Pfizer ու BioNTech ընկերությունների կոնսորցիումի հետ համաձայնագիր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին մատակարարելու շուրջ: