Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի արդար, երկարաժամկետ ու բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքական լուծմանը հասնելուն:
Ֆրանսիայի նախագահը նաեւ գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առիթով, վերահաստատել Ֆրանսիայի բարեկամությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ: