կարևոր
1443 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-12 23:17

ՄԻՊ աշխատանքային խմբերը առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված կամ ձերբակալված 60 անձի հետ

ՄԻՊ աշխատանքային խմբերը առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված կամ ձերբակալված 60 անձի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 9 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

6 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալվածների պահման վայր: 1 խումբ իրակացրել է հավաքների դիտարկումներ հավաքների վայրերում ֆիզիկական ներկայությամբ , իսկ ևս 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով։

1 այլ խումբ էլ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ։

Նրանցից 51-ը բերման են ենթարկվել վարչական իրավախախտում, իսկ 9-ը քրեորեն պատժելի արարք կատարելու կասկածանքով:

Այցերի արդյունքներն ամփոփման փուլում են: