Ես ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հարցին՝ արդյոք միակ հնարավոր ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է՝ Օսիպյանն ասաց. «Ես կարծում եմ՝ անհնարին բան չկա»։
Հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում արդյոք ինքն ապօրինի հրահանգներ ստացե՞լ է՝ Օսիպյանն ասաց. «Ստացել եմ բայց չեմ կատարել։ Ես ունեմ փոքր երեխաներ, մտահոգված եմ իրենց ապագայի համար, ես այստեղ եմ, որովհետեւ բոլորն են այստեղ»։
Հիշեցնենք, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Վալերի Օսիպյանը, որը այդ պահին զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը, 2018թ. մայիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:
2019թ. սեպտեմբերի 18-ին նա ազատվեց Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից՝ հենց նույն օրը նշանակվելով վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվեц վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: