24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո 20 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար:
Կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել էր դադարեցնել Մատենադարանի մոտ մեկնարկած հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվել էր Ազատության հրապարակում: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում: