կարևոր
1195 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-12 20:09

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:

Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի:

Կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել էր դադարեցնել Մատենադարանի մոտ մեկնարկած  հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: