Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ Հանրապետության հրապարակում հանդես կգան հայտարարությամբ: 17 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Մատենադարանի մոտ նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: