կարևոր
2129 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-12 18:21

Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այդ մասին հայտնել է ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ: