կարևոր
307 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-11-12 18:09

Եվրամիությունում մտադիր չեն օգտագործել COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերը

Եվրամիությունում մտադիր չեն օգտագործել COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերը

Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես մամուլի քարտուղարն ասել է Բրյուսելում անցկացված ճեպազրույցում, ԵՄ-ն ունի պատվաստանյութերի հետ կապված ռազմավարություն, որն օգտագործվել է դեղամիջոցներ արտադրողների հետ կայացած բազմաթիվ բանակցություններում: Նրա խոսքով՝ Եվրամիության մոտեցումը կայանում է նրանում, որ Բրյուսելը կենտրոնանում է «մի խումբ ձեռնարկությունների վրա, որոնք Եվրոպայում արտադրում կամ արտադրելու են իրենց պատվաստանյութերը»: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցեին, թե արդյոք Եվրամիությունը կդիմի ոչ եվրոպական, մասնավորապես, չինական եւ ռուսաստանյան ծագում ունեցող պատվաստանյութերին։