20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես մամուլի քարտուղարն ասել է Բրյուսելում անցկացված ճեպազրույցում, ԵՄ-ն ունի պատվաստանյութերի հետ կապված ռազմավարություն, որն օգտագործվել է դեղամիջոցներ արտադրողների հետ կայացած բազմաթիվ բանակցություններում: Նրա խոսքով՝ Եվրամիության մոտեցումը կայանում է նրանում, որ Բրյուսելը կենտրոնանում է «մի խումբ ձեռնարկությունների վրա, որոնք Եվրոպայում արտադրում կամ արտադրելու են իրենց պատվաստանյութերը»: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այսպես է պատասխանել այն հարցեին, թե արդյոք Եվրամիությունը կդիմի ոչ եվրոպական, մասնավորապես, չինական եւ ռուսաստանյան ծագում ունեցող պատվաստանյութերին։