01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:
«Մենք ելել ենք նրանից, որ այդ կարգավիճակը կորոշվի կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, ինչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ հարկավոր է վերականգնել վստահությունը, վերականգնել միջէթնիկական և միջկոնֆենսիոնալ խաղաղությունը: Դրա համար հարկավոր է վերականգնել տաճարները և մզկիթները և նորմալ կյանք կազմակերպել, այնպիսին, ինչպիսին այն եղել է, երբ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունների, բոլոր կրոնների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա անելը շատ բարդ է: