24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Սիրելի լրագրողներ, ընկերներ, գործընկերներ, նոյեմբերի10-ով ես դադարեցրել եմ «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նանա Գնդոյանը։
«Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ:
Հայփոստի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ, ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար»,- նշել է նա: