կարևոր
2837 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-12 13:52

Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, այն ստորեւ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. 

«Սիրելի հայրենակիցներ,

ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:

Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում:

Մեր կամք անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:

Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները:

Իշխան Սաղաթելյան

11․11․2020 թ»: