29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ԱԱԾ-ն բերման է ենթարկել 17 կուսակցությունների խորհրդի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է մամուլի ասուլիս անցկացնեին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին և «Ազգային օրակարգ» կուսակցության քաղխորհդի նախագահ Արա Հակոբյանին ԱԱԾ-ն տարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակից, որտեղ էլ պետք է տեղի ունենար մամուլի ասուլիսը։
Նշենք, որ երեկ երեկոյան ԱԱԾ-ն դարձյալ ՀՅԴ ԳՄ շենքում էր, և բերման ենթարկեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որն այս պահին ձերբակալված է։
Մամուլի ասուլիսը, այնուամենայնիվ, տեղի է ունենում։ Ասուլիսը վարում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։