06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ Անուշ Դոլուխանյանը ազատման դիմում է գրել.
«Հարգելի´ գործընկերներ,
Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին՝ ինձ ազատելու վարչության պետի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, հաղթահարելով ուղղորդված մաղձը, հաջողեց մշակելու ոլորտային բարեփոխումների հայեցակարգային և ռազմավարական մոտեցումներ, ցավոք՝ չհասցրեց ներդնել: Ինձ վստահվել էր մշակելու մեր երկրի առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղենիշներ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որի ճանապարհին սկզբունքորեն առաջնորդվել եմ ազգային շահերով, պետական մտածողությամբ և անվտանգային առաջնահերթություններով:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության համար, ԱԽ գրասենյակի աշխատակազմի, այլ գերատեսչությունների և զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ
«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Ա. Վ. Դոլուխանյան»: