կարևոր
2241 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-12 01:48

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին. Լևոն Արոնյան

Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: 

«Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»