1170 դիտում, 2020.11.11 23:07

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել է, որ չեն հանձնի Դադիվանքը թուրքերին:

Aysor.am-ի հետ զրույցում Դադիվանքի վանահայրը նշել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է իրեն ու ասել.

«Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չի մանրամասնել: Միայն ընդգծել է՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:

Այս տեղեկությունից րոպեներ հետո ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին խնդրել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը իրենց տներից: 

Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: