կարևոր
1687 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 22:45

Արթուր Ղազինյանն ԱԱԾ-ում է

Արթուր Ղազինյանն ԱԱԾ-ում է

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը քիչ առաջ ներկայացավ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Նա նշեց, որ իրեն հեռախոսազանգով ԱԱԾ է հրավիրել ԱԱԾ աշխատակիցը։

«Չգիտեմ՝ ինչ քրեական գործով, չգիտեմ՝ որ վարույթով, չգիտեմ՝ ինչպիսի կարգավիճակով։ Հիմա ներս եմ մտնում։ Հուսով եմ, որ ԱԱԾ-ն կմնա ՀՀ ազգային եւ պետական շահի վրա եւ կսպասարկի բացառապես ՀՀ ազգային եւ պետական շահը, կգտնվի եւ օրենքի եւ իրավունքի շրջանակներում, կատարի իր առաքելությունը։ Վստահ եմ, որ հարցը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ»,- ասաց նա։