կարևոր
3776 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 22:16

Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու ընթացքում զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի աշխատակից Պողոս Մելիքյանը

Շուշիում թեժ մարտական կետից վիրավորներին դուրս բերելու և բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում արիաբար զոհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի աշխատակից, մեր քոլեջի շրջանավարտ Պողոս Մելիքյանը։ Այս մասին հայտնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից։

«Պողոսը ռազմաճակատ էր մեկնել որպես բուժակ՝ պատերազմը սկելուց անմիջապես հետո։ Նրա մանկության և մարտական ընկեր Սարգիս Սարգսյանը, խեղդելով արցունքները, հիշում է ընկերոջ անձնվեր հայրենասիրությունն ու հավասարապես զինվոր և բուժաշխատող լինելու նվիրումը․ «Պողոսը վիրավորներին տեղավորել է մեքենայում, որի վարորդը զոհվելէ թշնամու կրակից, վիրավորներին հաջողվել է դուրս բերել շրջվող մեքենայից, Պողոսը թշնամուն դիմադրություն է ցույց տվել, ցավոք ուժերն անհավասար էին, ինչի արդյունքում նա արդեն մեզ հետ շարքերում չէ»։

Խոնարհում քաջարի մարտիկի և բուժաշխատողի սխրանքին, հավերժ փառք նրա հիշատակին․․․