կարևոր
1893 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 20:16

Բերման ենթարկվածներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ. ՓՊ

Բերման ենթարկվածներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ. ՓՊ

ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից 09.11.2020թ. ստորագրված հայտարարության դեմ Ազատության հրապարակում  բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների արագ արձագանքման խումբ:

Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբանների արագ արձագանքման խմբի համակարգող՝ փաստաբան Ռոման Ահարոնյանին (094 255 666):