կարևոր
1907 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 19:17

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը: Նշվել է, որ այն լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում կարևորվել է կայունության պահպանումը երկրում: