կարևոր
1929 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-11 17:40

Սյունիքում ոստիկաններն Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, փամփշտատուփեր, տարբեր հրազենների և տրամաչափի 1200-ից ավելի փամփուշտ, հանդերձանք, կապի միջոցներ և այլն։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։

Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը բացառելու ուղղությամբ։