կարևոր
13579 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 17:23

Մեր պահանջը ոչ թե այս կառավարությունից ու վարչապետից է, այլ մեր պահանջը հանուն հայրենիքի է, հանուն Արցախի է, ընդդեմ որեւէ զիջման. Գեղամ Մանուկյան

Մեր պահանջը ոչ թե այս կառավարությունից ու վարչապետից է, այլ մեր պահանջը հանուն հայրենիքի է, հանուն Արցախի է, ընդդեմ որեւէ զիջման. Գեղամ Մանուկյան

Մեր պահանջը ոչ թե այս կառավարությունից ու վարչապետից է, այլ մեր պահանջը հանուն հայրենիքի է, հանուն Արցախի է, ընդդեմ որեւէ զիջման: Երկու օր առաջ բոլորից թաքուն, նույն այս կառավարության աշխատակազմից թաքուն ենթադրում եմ՝ 1-2 հոգու գիտությամբ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որի գոյության մասին հանրությունը մի քանի օր է տեղյակ չէ: Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մուտք չգործեց կառավարության շենք: Այս մասին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը նշել է, որ  անցնող 50 օրերի ընթացքում այս կառավարությունը գրեթե չէր կարողանում իրականացնել իր պարտականությունները:

«Ամբողջը վերածել էին շոուի, ինչպես այսօր, երբ իրենց չարածի մեղքը փորձում են բարդել ուրիշների վրա՝ բանակի վրա, ոստիկանության վրա, կուսակցությունների վրա, զինվորի վրա:

Այդ անպատասխանատուները հանուն Արցախի, հանուն Դադիվանքի, հանուն Տիգրանակերտի, հանուն Ամարասի, պետք է հեռանան: Նիկոլ Փաշինյան, վայրկյան առաջ հեռացիր հանուն հայրենիքի, հանուն Արցախի եւ հանուն քո ընտանիքի»,-ասել է Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրել է, որ 2018-ի օգոստոսի 17-ին հենց այս հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե կլինի ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ, որը կհամարի ճիշտ, կդիմի ժողովրդին. «Նիկոլ Փաշինյան, 2,5 տարի հետո դու դրժեցիր քո խոսքը: Քեզ տարիներ շարունակ ճանաչողները գիտեին, որ դու երբեք խոսք պահող չես, ափսոս, որ մեր ժողովուրդը քեզ հավատաց, որ առանց իրենց Արցախի հարցի լուծում չի լինելու: Այսօր այդ ժողովրդի մի մասը եկել է, որ ասի՝ դու խաբեբա ես, դու խաբում ես բոլոր հարցերում, դա էլ ժողովուրդը կմոռանար, բայց դու խաբեցիր ամենակարեւոր հարցում՝ Արցախի հարցում: Չի կարող խաբլանը, վախկոտը, Ադրբեջանի դեմ ծնկի իջնողը, գաղտնի թուղթ ստորագրողը այսուհետեւ կառավարել մեր երկիրը: Նա չի կարող նաեւ այս ոստիկանների առաջնորդ լինել, որովհետեւ մի օր իրենց էլ է խաբելու: Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ հեռացիր, որ հետո որեւէ դասագրքում քո անունը չհիշատակվի: Մենք քեզ կմոռանանք»,-ասել է Մանուկյանը: