11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Ազատության հրապարակից քայլերթով շարժվում են դեպի Կառավարություն:
17 կուսակցության անդամները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Պահանջում ենք նաև հրավիրել Ազգային ժողովի հրատապ նիստ»,- իր ելույթում նշել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:
ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը արդեն իսկ հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների: Բերման ենթարկվածների թվում է նաև Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: