Քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել ԱԱԾ։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ անդամ Իվետո Տոնոյանը․
«Պարոն Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն։ Մենք չգիտենք՝ ինչ մեղադրանք է, ինչի համար է, բայց իշխանությունն իր վախերը, իր անլիարժեքության կոմպլեքսները հաղթահարելու նպատակով հերթական անգամ գնում է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը»։
Նշենք, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի մեկնարկի 17 կուսակցությունների հանրահավաքը։ Հավաքի մասնակիցները բերման են ենթարկվում։