կարևոր
1335 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-11 01:09

Վրաստանի ԱԳՆ-ն աջակցում է հակամարտող կողմերի համաձայնությանը

Վրաստանի ԱԳՆ-ն աջակցում է հակամարտող կողմերի համաձայնությանը

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը հայտարարություն է հրապարակել, որում ընդգծում է՝ «Վրաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կրակի դադարեցման հետ, կնպաստի հակամարտության լուծման լիամասշտաբ գործընթացին»: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:

«Վրաստանն աջակցում է երկու կողմի միջև երկխոսությանը: Միաժամանակ, մենք միջազգային հանրության հետ մեկտեղ խաղաղարար գործընթացի իրականացմանը նպաստելու պատրաստակամություն ենք հայտնում:

Վստահ ենք, որ միջազգային հանրության ակտիվ ներուժը և բազմակողմանի միջազգային մեխանիզմների ուժի մեջ մտնելը արդյունք կտա երկարաժամկետ խաղաղության հիմք դնելու համար, ինչը նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար»,- նշված է հայտարարությունում: