կարևոր
1391 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-11 00:51

Թուրքիայի դերը Ղարաբաղում սահմանափակված է ռուս-թուրքական կենտրոնի շրջանակներով

Թուրքիայի դերը Ղարաբաղում սահմանափակված է ռուս-թուրքական կենտրոնի շրջանակներով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի շրջանակներով եւ ուղղակի կապ չունի այդ տարածաշրջանում խաղաղարար գործողության հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուն, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

«Թուրքիայի դերը սահմանափակվում է հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի կողմից ստեղծվող շրջանակներով և ուղղակի կապ չունի խաղաղապահ գործողության հետ։ Այն ստեղծվում է ադրբեջանական տարածքում, որը չի հարում Լեռնային Ղարաբաղին։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ կհետեւեն զինադադարի պահպանմանը ՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցները։ Կենտրոնի գործունեության դետալների մշակումը զբաղվում են ռազմական գերատեսչությունները╗, - նշել է գործակալության զրուցակիցը։

Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման համաձայնեցված պարամետրերը։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորակազմ», - հավելել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն ոչ միայն ռուս խաղաղապահներ, այլեւ թուրք խաղաղապահներ: