կարևոր
978 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-10 23:59

Ժոզեպ Բորելը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Ժոզեպ Բորելը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Բորելի հայտարարությունը տարածել է Եվրամիության պաշտոնական կայքը:

«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, թույլ կտա կանխել մարդկային հետագա զոհերը եւ, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ստեղծված ձևաչափին և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ջանքերում ու կյանքի կոչել ողջ հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացման շուրջ պայմանավորվածությունները», - նշել է նա: