17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար:
«Շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին միջնորդական ջանքերի համար, - ասել է նա:
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է աջակցել համաձայնությանը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: