01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են թվով 6 քաղաքացի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը և հրապարակել ոստիկանության իրականացրած գործողությունների լուսանկարները:
Նա նաեւ նշել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։
Հավելենք, որ ՀՀ Ոստիկանությունն այս մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չի հրապարակել: