կարևոր
1138 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-10 17:35

ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Բրյուսելում ճեպազրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Նրա խոսքով՝ Բրյուսելում վերլուծում են պայմանավորվածությունների հետևանքները:

«Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների ավարտը: Մենք դա կոչ ենք արել ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո տարածելու ենք առանձին հայտարարություն»,-ասել է նա: